Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

SIEMENS կրթական կենտրոն. erebunimed.com

SIEMENS կրթական կենտրոն. erebunimed.com

Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները: Մի քանի օր «Էրեբունի» ԲԿ-ում նրանք մեր մասնագետներից ստանում են տեսական և գործնական գիտելիքներ կաթվածի բուժման նորագույն մեթոդների վերաբերյալ, հենց տեղում ականատես լինում ներանոթային բարդագույն միջամտությունների:

Մասնագիտական հմտությունների, տեխնիկական լուրջ հնարավորությունների շնորհիվ «էրեբունի» ԲԿ-ն դարձել է տարածաշրջանային ուսումնական կենտրոն, որտեղ վերապատրաստվում են տարբեր երկրների նյարդաբաններ և ներանոթային նյարդավիրաբույժներ: Տարվա մեջ մի քանի անգամ տարբեր երկրների բժշկական կենտրոններից այստեղ են գալիս վերապատրաստվող բժիշկների խմբեր՝ մեր մասնագետներից սովորելու, եզակի սարքավորումներով աշխատանքի փորձ ձեռք բերելու նպատակով:

Այս անգամ «Էրեբունի»-ում են Ռուսաստանի Դաշնության և Զազախստանի տարբեր քաղաքների նյարդաբաններ և նյարդավիրաբույժներ: Տարածաշրջանում բացառիկ՝ ARTIS icono անգիոգրաֆիկ սարքով կատարվող ներանոթային միջամտությունները, կաթվածի բուժման կուտակված հայկական փորձը նրանց համար լուրջ հնարավորություն է՝ գիտելիքներն իրենց եկրում կիրառելու տեսանկյունից:

Դասընթացի մասնակից բժիշկների համար դասախոսություններ են կարդում հայաստանցի և սփյուռքահայ բժիշկներ, պրակտիկ դասընթացի ընթացքում հմտանում ներանոթային միջամտությունների նրբություններին, ինչպես նաև՝ մասնակցում կաթվածի և գլխուղեղի անոթների տարբեր խնդիրների դեպքում կատարվող վիրահատություններին:

Հայաստանում վերապատրաստվող բժիշկների հաջորդ այցը կլինի առաջիկայում: «Էրեբունի» ԲԿ ուսումնական կենտրոնում իրենց գիտելիքները կհարստացնեն եվրոպական տարբեր երկրների նյարդաբաններ և նյարդավիրաբույժներ:

 

 

Սկզբնաղբյուր. erebunimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ